-
05.12.2015|
12:43
Օրերս Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում ավարտվեց «Ճարտարապետության և շինարարության արդի հիմնախնդիրներ» խորագրով հերթական 8-րդ միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովի մասնակիցները առանձնակի կարևորեցին ՃՇՀԱՀ-ի դերը, որպես գիտաժողովի հիմնադրի, ընդգծելով գիտաժողովի գործնական նշանակությունը ոլորտի զարգացման համար։
-
01.12.2015|
14:15
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Արարատի մարզի Այնթափ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոց, որտեղ «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի շրջանակում բացվել է համակարգչային դասասենյակ: Նույն ծրագրի շրջանակում դպրոցը համալրվել է նաև դպրոցական նոր գույքով:
-
28.11.2015|
13:19
Նոյեմբերի 27-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ պարզ դարձան Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) լավագույն և ամենաակտիվ ուսանողների անունները։ Բուհի լավագույն ուսանող է ճանաչվել Անուշ Բեժանյանը, իսկ ամենաակտիվ ուսանողի կոչումն այս տարի կկրի Մանե Ներսիսյանը։
-
26.11.2015|
14:30
ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում իրականացվող պտղի սեռով պայմանավորված աբորտների դեմ պայքարի արդյունքներն արդեն տեսանելի են:
-
25.11.2015|
15:47
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում այսօր տեղի է ունեցել «Գրաբարի կարևորությունն այսօր և դասավանդման արդի խնդիրները դպրոցում» խորագրով քննարկում, որին մասնակցել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
-
24.11.2015|
18:10
Նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) «Ուսանողական աշուն» ամենամյա մարզամշակութային մրցույթ-փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։
-
24.11.2015|
13:53
«Գոլդեն Թուլիփ Երևան» հյուրանոցում այսօր տեղի է ունեցել «Իմ դպրոցը» կրթական կայքի շնորհանդեսը:
-
23.11.2015|
17:50
ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը նշում է իր հիմնադրման 50-ամյակը: Կրթօջախի հոբելյանի առթիվ այսօր դպրոցում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, դպրոցի նախկին տարիների շրջանավարտներ, ծնողներ, մանկավարժներ, աշակերտներ:
-
20.11.2015|
20:56
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել ԵՊՀ-ում ընթացող «Երիտասարդական մասնակցությունը ուսանողական ինքնակառավարման գործընթացում» խորագրով միջազգային համաժողովի մասնակիցների հետ
-
20.11.2015|
10:53
Հոկտեմբերի 14-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Արարատի մարզային կենտրոնի նոր գրասենյակի բացման արարողության ժամանակ մարզի երիտասարդների հետ հանդիպման ընթացքում 22-ամյա Աշոտ Մանուկյանը, դիմելով ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանին, ասաց, որ ինքը գրել-կարդալ չգիտի և շատ կցանկանար տառաճանաչ դառնալ։ Կարեն Ավագյանը հանձնարարեց ՀԵՀ Արարատի մարզային կենտրոնի աշխատակիցներին կազմակերպել պարապմունքներ՝ երիտասարդին գրել-կարդալ սովորեցնելու համար։